Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Գծի և հարթության բանավեճը»

«Գծի և հարթության բանավեճը»
05.07.2012 | 23:36

Հայաստանի նկարիչների միության մեծ ցուցասրահում հուլիսի 5-ին բացվեց Հասմիկ Ավետիսյանի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը: Ներկայացված է շուրջ 100 աշխատանք՝ գրաֆիկա և գեղանկարչություն: Հեղինակը ցուցահանդեսի խորագրի հետևյալ բացատրությունն ունի. «Սա արվեստաբան, արվեստագիտության թեկնածու Աննա Գալստյանի դիտարկումն է, ինչը ծնվեց մեր առաջին հանդիպման ժամանակ: Գիծն, իսկապես, առաջնային է ինձ համար, կարելի է անգամ ասել, որ ես «գծով եմ մտածում», չնայած գունաշխարհն իմ կերպարվեստում բավականին արտահայտված է: Ցուցահանդեսը հետահայաց է, ընդգրկում է և տարիներ առաջ և վերջերս ստեղծված իմ գործերը»:
«Գծերի դրամատիզմը, գույների կոսմոգոնիան, առարկաների ներքին խռովքը և կատարման անբռնազբոսությունը դեպի պոեզիա են տանում նրա վրձնաժայթքումների ներքին այրումները»: Սա էլ բանաստեղծ և հրապարակախոս Վարուժան Խաչատուրի տպավորությունն է:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ